Անգլիայի հավաքականը հայտարարել է Լի Քարսլիին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնում նշանակելու մասին։
50-ամյա մասնագետը 2021 թվականի ամառվանից մարզում է Անգլիայի երիտասարդական հավաքականը։
Անցյալ տարի Քարսլին թիմի հետ հաղթեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում:
Անգլիայի հավաքականը սեպտեմբերին Ազգերի լիգայի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Իռլանդիայի և Ֆինլանդիայի հետ:
























































