«Նյուքասլ Յունայթեդը» ձևակերպել է «Շեֆիլդ Յունայթեդի» հարձակվող Ուիլյամ Օսուլայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում և հինգ հանդիպում է անցկացրել Դանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում:
Նրա տրանսֆերի համար «կաչաղակները» վճարել են 11,5 մլն եվրո։
Ուիլյամը հիմնականում հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում, կարող է խաղալ նաև ձախ վինգերի դիրքում։
























































