«Տոտենհեմը» հետաքրքրված է «Բրենտֆորդի» հարձակվող Այվեն Տոունիի ծառայություններով, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողի տրանսֆերը լոնդոնյան ակումբի համար այս պահին առաջնահերթ է։
Տոունին «Բրենտֆորդում» հանդես է գալիս 2020 թվականից։ 28-ամյա հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 141 հանդիպում, դարձել 72 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորնմուտի» հարձակվող Սոլանկեն համաձայնել է տեղափոխվել «Տոտենհեմ»։
























































