Այսօր Լոնդոնում ընկերական հանդիպման շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր Լևերկուզենի «Բայերին»։
Հանդիպումն ավարտվեց Միկել Արտետայի թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Անգլիական թիմի կազմում գոլերով աչքի ընկան Օլեկսանդր Զինչենկոն, Լեանդրո Տրուսարդը, Գաբրիել Ժեզուսը և Կայ Հավերցը․ վերջինս, ով նախկինում հանդես է եկել «Բայերի» կազմում և հանդիսանում է այդ ակումբի սանը, դարձավ նաև երկու գոլային փոխանցման հեղինակ։
Խաբի Ալոնսոյի թիմի կազմում միակ գոլը խփեց Հլոժեկը։
























































