«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոն այսօր ոտքի վիրահատության է ենթարկվել։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել վերջերս Լոս Անջելեսում «Արսենալի» հետ ընկերական խաղի ժամանակ (1:2):
«Յորոյի վերականգնումը սկսվում է այս պահից և հուսով ենք, որ 18-ամյա խաղացողը խաղադաշտ դուրս կգա մոտ երեք ամսից»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Անգլիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտարարել է հուլիսի 18-ին։ Հաղորդվում էր, որ «Կարմիր սատանաները» պաշտպանի համար վճարել են ավելի քան 62 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Յորոն բոլոր մրցաշարերում «Լիլի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։
























































