«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Յուլիան Ալվարեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun առցանց հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուներ են։ Հաղորդվում է, որ «Արսենալը» պատրաստ է բացառություն անել Ալվարեսի համար՝ չնայած տարեսկզբին տրանսֆերային պատուհանի երկու մեծ ձեռքբերումներին՝ դարպասապահ Դավիդ Ռայային և պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիին:
«Մանչեսթեր Սիթին» արգենտինացուն գնահատում է 80 միլիոն եվրո «Արսենալը» կկարողանա իրեն թույլ տալ գնել ֆուտբոլիստին միայն այն դեպքում, եթե վաճառի ակումբի սաներից երկուսին` Ռեյս Նելսոնին և Էդի Նկետիային:
























































