«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0).
«Այո, ես գոհ եմ, բայց ոչ ամբողջությամբ։ Մենք գոհ ենք արդյունքից, մի քանի հիանալի գոլեր խփեցինք։
Բայց ինձ թվում է, որ մեր թիմը բավականաչափ չէր վերահսկում խաղը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաճախ էր սպառնում մեր դարպասին։
Այո, մենք հաղթեցինք 3-0 հաշվով, բայց հաշիվը կարող էր բոլորովին այլ լինել»,- Սլոտի խոսքը մեջբերում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։
























































