«Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Էդերսոնը չի տեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբ։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրագրողի տեղեկություններով՝ «Ալ Իթիհադը» փոխարինող է գտել Էդերսոնին Իսպանիայի առաջնությունում։ «Մալյորկայի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը 11 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի սաուդյան ակումբ։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 43 հանդիպում։
























































