«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է «կարմիր սատանաների» վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ իր հարաբերությունների մասին հարցին, որի հետ նա կոնֆլիկտ ուներ 2023/2024 մրցաշրջանի սկզբում, ինչի արդյունքում անգլիացին հեռացվեց հիմնական թիմից։
«Մենք դա թողեցինք հետևում և ամեն ինչ ասացինք միմյանց: Մենք երկուսս էլ գիտենք չափանիշները, և ինչպես ենք ուզում աշխատել, ինչպես ենք մտադիր համագործակցել: Դրա համար մեզ լավ թիմ է պետք։ Մենք պարզապես խոսում էինք չափանիշների ու կարողությունների մասին։ Ինձ լավ խաղացողներ են պետք հիանալի թիմ կառուցելու համար, իսկ նա, անկասկած, շատ լավ խաղացող է»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































