«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչ ոճով պետք է խաղան «կարմիր սատանաները» նոր մրցաշրջանում։
«Մենք պետք է մտածենք մեկ քայլ առաջ, խաղանք ակտիվ, շատ ագրեսիվ, և կարևոր չէ՝ հարձակվում ենք, թե պաշտպանվում։ Մենք պետք է շատ ագրեսիվ գործենք, և դրա համար պետք է սկսել պրեսինգը որոշակի իրավիճակներում, և բոլորը պետք է լինեն նույն կողմում:
Այս ամբողջը՝ գումարած ինտենսիվությունը, մեզ կօգնի գնդակին տիրապետել, և մենք պետք է դա անենք որպես թիմ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
























































