Էմիլ Սմիթ Ռոուն «Արսենալից» տեղափոխվել է «Ֆուլհեմ»: Լոնդոնյան ակումբը հայտարարել է 24-ամյա կիսապաշտպանի տեղափոխության մասին։
Էմիլ Սմիթ Ռոուն հինգ տարվա պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ՝ ևս մեկ տարի այն երկարաձգելու հնարավորությամբ։
Տրանսֆերի գումարը «Ֆուլհեմի» համար ռեկորդային է՝ 34 մլն ֆունտ (27 մլն ֆիքսված գումար, 7 մլն բոնուս)։
Անցած մրցաշրջանում Սմիթ-Ռոուն Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում:
Նա իր նորամուտը Պրեմիեր լիգայում «Արսենալի» կազմում նշել է 2019/20 մրցաշրջանում։
























































