Հարձակվող Դոմինիկ Սոլանկեն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բորնմուտին», կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ։
Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է «Տոտենհեմը»։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության 38 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Դոմինիկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։ Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
























































