«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչ պետք է անեն իր թիմի ֆուտբոլիստները՝ նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիին» շրջանցելու և Անգլիայի առաջնությունում հաղթելու համար։
Վերջին երկու մրցաշրջաններում «Արսենալը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջին տեղը զիջելով «Մանչեսթեր Սիթիին»։
«Մենք պետք է վաստակենք 114 միավոր, այդ դեպքում մենք անպայման կհաղթենք լիգան:
Սա է մեր նպատակը, տեսնենք՝ ինչ կլինի։ Մենք պետք է վաստակենք առաջնությունում հաղթելու իրավունքը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Goal-ը:
























































