«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Քրիսթալ Փելասի» 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Էբերեչի Էզեին գնելու տարբերակը, որին «Սիթին» դիտարկում է որպես կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին փոխարինող, որը հայտնվել է Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի չեմպիոնները պատրաստ են «Քրիսթալ Փելասին» վճարել 68 միլիոն ֆունտ (80 միլիոն եվրո)՝ Էզեին գնելու համար: Ընդգծվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Տոտենհեմը»։
Նախորդ մրցաշրջանում Էզեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։