Լոնդոնի «Չելսիի» 12 ֆուտբոլիստներ այս ամառ կարող են հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ֆուտբոլիստների ցուցակը, ըստ աղբյուրի, հետևյալն է.
Կեպա Արիսաբալագա (դարպասապահ), Ջորջե Պետրովիչ (դարպասապահ), Գաբրիել Սլոնինա (դարպասապահ), Բենջամին Չիլուել (պաշտպան), Տրևո Չալոբա (պաշտպան),՛Մալանգ Սարր (պաշտպան), Չեզարե Կազադեյ (կիսապաշտպան), Անդրեյ Սանտոս (կիսապաշտպան), Ռահիմ Ստերլինգ (հարձակվող), Դատրո Ֆոֆանա (հարձակվող), Ռոմելու Լուկակու (հարձակվող), Արմանդո Բրոյա (հարձակվող):
Վերոնշյալ ֆուտբոլիստները կլքեն ակումբը, քանի որ նրանք չեն մտնում «արիստոկրատների» նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկիի ծրագրերի մեջ։ Մի քանի խաղացողների անուններն արդեն նոր թիմերի հետ են կապվում: Օրինակ, լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ հայտնել էր, որ Սարը կտեղափոխվի «Լենս»: