«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, «կարմիր սատանաները» 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկում են հինգ տարվա պայմանագիր՝ ընդհանուր 200 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ տրանսֆերի համար պատրաստ են «Լոս Բլանկոներին» վճարել 230 միլիոն եվրո։ Նշվում է, որ ինքը՝ ֆուտբոլիստը, չի պատրաստվում հեռանալ Մադրիդից։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:
























































