«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբ:
Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ ներկայումս բանակցություններ են ընթանում անգլիական ակումբի և «Ալ-Իթիհադի» միջև:
Ավելի վաղ լրագրող Ռուդի Գալետին հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել Դե Բրույնեից։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 382 հանդիպման։