«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը ցանկություն է հայտնել հեռանալ «Քաղաքայինների» ճամբարից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սիթիում» Ալվարեսին կարևոր խաղացող են համարում և չեն պատրաստվում նրան հեշտությամբ բաց թողնել։ Նշվում է, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարները պատրաստ են բավարարել խաղացողի ցանկությունը և նրան 75-80 միլիոն եվրոյով վաճառել ոչ անգլիական ակումբի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Նախորդ մրցաշրջանում Ալվարեսը «Սիթիի» կամզում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։