«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են 29-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Ռոմեն Կոլետ-Գոդենը։
Ըստ աղբյուրի՝ Ռաբյոն նախընտրում է կարիերան շարունակել «Օլդ Թրաֆորդում»: Նշվում է, որ խաղացողի ներկայացուցիչները այժմ բանակցություններ է վարում նշված երկու ակումբների հետ։
Հուլիսի 18-ին «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց, որ 29-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հեռացել է իտալական գրանդից՝ 5 տարի «Բիանկոներների» կազմում խաղալուց հետո։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 212 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: