«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան մեծ ցանկություն ունի ԱՊԼ-ի գավաթը նվաճելու.
«Մինչ կարիերայիս ավարտը ցանկանում եմ ԱՊԼ-ի գավաթը նվաճել: Դե Խեան պատմել է, որ իր՝ «Յունայթեդում» առաջին մրցաշրջանում առաջատարին զիջել են մեկ միավոր, իսկ երկրորդ տարում նվաճել են գավաթը: Իսպանացին պատմում է, որ անհավանական է, երբ շուրջբոլորդ կարմիր է: Ես անհամբերությամբ այդ պահին եմ սպասում:
Միգուցե, դրա համար կարիք լինի, որ ես խաղամ մինչև 50 տարեկան, բայց, նույնիսկ, եթե չեմպիոն չդառնամ, դա նորմալ է:
Երբ ինձ առաջարկում են ընտրել մեկ գավաթ, ես առանց վարանելու ընտրում եմ ԱՊԼ-ի գավաթը,-աել է Մատան: