Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է երկարաձգել պայմանագիրը երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Tribuna.com-ը:
Ֆեդերացիան բանակցություններ է վարում 43-ամյա մասնագետի հետ ՝ պայմանագիրը երկու տարով երկարաձգելու վերաբերյալ:
Շևչենկոյի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառ: