«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ընտրություն է կատարել իր նախկին խաղընկեր Նեմանյա Վիդիչի ու «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկի միջև.
«Վիդիչ, թե՞ վան Դայկ. լավ հարց է, բայց ես նախընտրում եմ Վիդիչին: Ընտրում եմ Վիդիչին, որովհետև նա իմ խաղընկերն էր ու ակումբակիցը: Նա իմ թիկունքն էր պահում, ես՝ նրա:
Ինչ վերաբերում է վան Դայկին, ապա նա այս պահի դրությամբ լավագույն պաշտպանն է: Կցանկանայի տեսնել, թե ինչպես նա կխաղար մեր տարիներին: Հետաքրքիր կլիներ դա տեսնել»,-ասել է Ֆերդինանդը: