Շվեյցարիայի Բազել քաղաքում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը։ Այսօր ընթանում է առաջին շրջանի խաղային երկրորդ օրը։
Մրցաշարի երկրորդ համար Ալեքսանդր Զվերևը անակնկալ պարտություն է կրել։ Նրա մրցակիցը ամերիկացի Թեյլոր Ֆրիցն էր։ Վերջինս առավելության է հասել մրցակցի նկատմամբ 7-6(7), 6-4 հաշվով։
1/8 եզրափակչում Ֆրիցը մրցելու է Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինորի հետ։
Երեկոյան պայքարի մեջ է մտնելու մրցաշարի երկրորդ համար Ստեֆանոս Ցիցիպասը։ Հույն թենիսիստի մրցակիցը Ալբերտ Ռամոս Վինոլասն է։