Թենիսի կանանց ասոցիացիան գրություն է ուղարկել բոլոր խաղացողներին։ Մինչև հունիսի 7-ը չեղարկված բոլոր մրցաշարերի վերաբերյալ գրության մեջ WTA-ը դժգոհություն է հայտնել, որ Ռոլան Գարոսը առանց իրենց հետ քննարկման է կայացրել հետաձգման որոշումը։
«Ցավում ենք, որ որոշման մասին իմացանք Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի Twitter-յան էջից։ Մեզ համար դա տհաճ անակնկալ էր։ Հաղորդագրությունը Twitter-ում հայտնվեց այն ժամանակ, երբ WTA-ի, ATP-ի, ITF-ի և Ռոլան Գարոսի ներկայացուցիչները հանդիպել էին իրար՝ քննարկելու մրցաշարի անցկացման տարբերակները։ Մեզ ոչինչ չէին նախազգուշացրել։
Մենք հասկանում ենք, որ Ռոլան Գարոսի հետաձգումը մեծ ազդեցություն է թողնելու։ Այսպիսի դրսևորումը անարգանք է։ Տնօրենների խորհուրդը գտնում է, որ այս գործողությունները չեն համապատասխանում այն ամենին, ինչի համար աշխատում է WTA-ը և հակազդում է մեր ներկայացուցիչների հետաքրքրություններին, ինչպես նաև խանգարում է խաղացողներին ու մրցաշարերին։ Այդ իսկ պատճառով մենք շարունակելու ենք աջակցել նրանց և գտնել որոշման ուղիներ»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռոլան Գարոսը տեղափոխվել է սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը։ Այդ ընթացքում մի շարք մրցաշարեր կան, որոնց անցկացումը հարցականի տակ է։