Բրազիլիացի ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն Betfair-ին տված հարցազրույցում նշել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի խաղը:
«Հաճելի է տեսնել, որ բրազիլացի խաղացողներն այսօր շատ արժեքավոր են Անգլիայում, և դա միայն հաստատում է դրանց որակը: Մեր պատմության ընթացքում Պրեմիեր լիգայում եղել են մի քանի շատ հաջող բրազիլացիներ:
Պետք է նշեմ Գաբրիել Ժեզուսին: Նա շատ գոլեր է խփում` դրանցից մի քանիսը որոշիչ են: Նա դառնում է Գվարդիոլայի թիմի կարևոր մասը»,- ասել է Ռիվալդոն:
Վերջերս Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ կատալոնական «Բարսելոնան» պետք է վերադառնա Նեյմարին գնելու տարբերակին։