Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի և թիմի նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարի միջև նախորդ մրցաշրջանում կոնֆլիկտ է եղել։ Այս մասին հաղորդում է wallfoot.be-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը դժգոհ է եղել Ազարից, քանի որ վերջինս չի ադապտացվել մասնագետի տակտիկական գաղափարներին։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Մաուրիցիո Սարին «Չելսիում» մեկ տարի անցկացնելուց և «կապույտների» հետ Եվրոպա լիգան հաղթելուց հետո գլխավորեց Թուրինի «Յուվենտուսը»։