«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կիսվել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում (0:2) կիսապաշտպան Մոհամեդ Սալահի խաղի մասին իր կարծիքով։
«Վերջերս ես «Լիվերպուլի» շատ հանդիպումների եմ ներկա գտնվել, և Սալահն իր մակարդակի վրա չէ: Նա եղել և մնում է ֆանտաստիկ խաղացող, բայց մերսիսայդյան դերբիում նա իր տարերքից դուրս էր: Առաջին խաղակեսում նա չդիպավ գնդակին։ Կարծում եմ, նա մոտ հինգ կամ վեց հպում էր ունեցել առաջին 30 րոպեից հետո: Նա խաղի մեջ չէր, թիմակիցներն էլ նրան խաղում չէին ներգրավում:
Նրա նման խաղացողները շատ են խաղում և դա անում են կայուն կերպով, իսկ Սալահը վեց կամ յոթ տարի գրեթե միշտ հիմնական կազմի խաղացող է եղել: Երբեմն գալիս է մի պահ, երբ ձեզ ընդմիջում է պետք»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։