«Լեսթերը» նվաճեց տիտղոս՝ այս անգամ Չեմպիոնշիփում: «Աղվեսները» նախորդ տուրում երաշխավորեցին իրենց տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում, իսկ այժմ նաև դարձան Անգլիայի երկրորդ ուժեղագույն լիգայի չեմպիոններ:
45-րդ տուրի խաղում Էնցո Մարեսկիի թիմը հաղթեց «Պրեստոնին» (3-0)՝ իրենց ամենամոտ մրցակցի՝ «Լիդսի» նկատմամբ առավելությունը հասցնելով 7 միավորի։
Չեմպիոնշիփում կանոնավոր առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր։ Հիշեցնենք, որ «Լեսթերը» նախորդ տարի դուրս էր մնացել Պրեմիեր լիգայից՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։
«Լիդսն» ու «Իպսվիչը» շարունակում են պայքարը էլիտար դիվիզիոնի երկրորդ ուղեգրի համար։ Երկու թիմերն էլ վաստակել են 90 միավոր, բայց «Իպսվիչը» մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Լեսթերը» 8-րդ անգամ հաղթեց Չեմպիոնշիփը՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», որն այս մրցաշարում ունի 7 տիտղոս։