«Լիվերպուլը» չի ակնկալում, որ հարձակվող Մոհամեդ Սալահն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող և The Athletic-ի ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը չի ասել, որ ցանկանում է հեռանալ մոտ ապագայում, իսկ մերսիսայդյան ակումբը կցանկանար պահել խաղացողին։ Մոհամեդ Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ եգիպտացու ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։
Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը։ Կարմիրների հետ հարձակվողը հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, երկու անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, հաղթել է նաև Չեմպիոնների լիգայում և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում: Այս մրցաշրջանում հարձակվողը «կարմիրների» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 29 գոլի հեղինակ։