Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Բրազիլացի ֆուտբոլիստի ողւերձը փոխանցում է «կապույտների» պաշտոնական կայքը։
«Չելսին» ինձ համար շատ բան է նշանակում. Ես եկա այստեղ՝ պլանավորելով անցկացնել ընդամենը մեկ տարի, բայց վերջիվերջո մնացի չորս: Այս ակումբը կարևոր է ոչ միայն ինձ, այլև իմ ընտանիքի համար։
Իմ որդիները խաղում են «Չելսիում», այնպես որ ես շատ հպարտ եմ, որ այս ընտանիքի մասն եմ: Հուսով եմ, որ նրանք կկարողանան շարունակել իրենց կարիերան այստեղ՝ մի ակումբում, որի կազմում շատ խաղացողներ ցանկանում են լինել:
Կարծում եմ՝ չորս տարվա ընթացքում տվել եմ ամեն ինչ: Բայց, ցավոք, ամեն ինչ ունի սկիզբ, ընթացք և վերջ: Սա չի նշանակում, որ վերջն է: Հուսով եմ, որ դուռը բաց կթողնեմ, որպեսզի մոտ ապագայում կարողանամ վերադառնալ գոնե այլ դերում։
Բայց իմ սերն աննկարագրելի է։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել: Հրաժեշտ տալը դժվար է նույնիսկ ամենասովորական հանգամանքներում, բայց երբ կա փոխադարձ սեր, ավելի դժվար է։
Բայց մի անգամ կապույտ, ընդմիշտ կապույտ: Հրաժեշտ տվեք նրանց, ովքեր հեռանում են և չեն վերադառնում: Մտադիր եմ մի օր վերադառնալ»,- ասել է Սիլվան։
Սիլվան «Չելսիին» միացել է որպես ազատ գործակալ 2020 թվականին՝ անցկացնելով 151 հանդիպում և հաղթելով Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։