«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ հանդիպման արդյունքը, որն ավարտվել է իր թիմի հաղթանակով 2:0 հաշվով, ինչպես նաև նշել է, թե արդյոք այս մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքը չի՞ ազդում իր տրամադրության վրա։
«Մենք գիտեինք, թե որտեղ է գտնվում «Նոթինգհեմ Ֆորեսթը» աղյուսակում, և որ մեզ բարդ խաղ է սպասվում: Խաղադաշտը լավագույնը չէր, բայց մենք չենք կարող բողոքել նման բաներից, երբ մեզ հաղթանակ է անհրաժեշտ, և դա հենց այն է, ինչ մենք արեցինք:
Ամենակարևորը չմտածել [տիտղոսի համար պայքարի մասին], հատկապես նման պահերին։ Անկեղծ ասած, եթե այդ մասին շատ մտածես, կխելագարվես, ուստի պետք է հանգստանալ, հաճույք ստանալ և կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 միավոր և մոտեցավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին» (80): Ընդ որում, «քաղաքաբնակները» մեկ խաղ պակաս են անցկացրել։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» 26 միավորով 17-րդ տեղում է: