«Լիվերպուլի» ապագա գլխավոր մարզիչ Առնե Սլոթը, որն այժմ գլխավորում է «Ֆեյենորդը», որոշում է կայացրել հարձակվող Մուհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ անգլիական ակումբում։
Սոցցանցերում լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ հոլանդացի մասնագետը «չափազանց շահագրգռված է», որ եգիպտացի հարձակվողը շարունակի հանդես գալ «Լիվերպուլում»:
Հիշեցնենք, որ Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել իտալական «Ռոմայից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անգլիական թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 24 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա խաղացողի շուկայական արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 65 միլիոն եվրո: