«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությունից հետո (2:3) ամփոփել է հանդիպման արդյունքները։
«Երբ հակառակորդին ժամանակ և տարածություն ես տալիս, նրանք քեզ պատժում են։ Առաջին խաղակեսում նրանք չորս հարված կատարեցին դարպասին և երեք գոլ խփեցին: Սա նրանց արժանիքն է, «Արսենալը» լավ խաղ ցուցադրեց: Նրանք ուշադիր են նման մանրուքների նկատմամբ, չես կարող ժամանակ տալ մրցակցին»,- Պոստեկոգլուի խոսքն է մեջբերել Football.London-ը։
Միկել Արտետայի թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 80 միավորով շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Տոտենհեմը» վաստակել է 60 միավոր եւ Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 5-րդ տեղը։
Հաջորդ տուրում «զինագործները» կհանդիպեն «Բորնմութին», իսկ «Տոտենհեմը» կխաղա «Չելսիի» հետ։
Մեկ խաղ քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթին» 79 միավորով 2-րդ տեղում է։