Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի մասին։ Հոլանդացու դիտարկմամբ՝ ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ։
«Ռոնալդուն ռմբարկու է, Ինիեստան ուղեղ է, Սալահը, Մանեն, Ազարն ու Մբապեն հիասքանչ ֆուտբոլիստներ են, բայց Մեսսին այս բոլոր ֆուտբոլիստներն է միասին վերցրած։ Ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ»,-հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում sport.es-ը։
Նիստելրոյը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդում», «Համբուրգում», «Դեն Բոշում», «Հերենվենում», ՊՍՎ-ում և «Մալագայում»։
1998-2011 թվականներին Ռուդ վան Նիստելրոյը հանդես է եկել նաև Նիդերլանդների ազգային հավաքականում։