«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի առաջնության թոփ ակումբում:
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 22-ամյա ճապոնացու ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլը»:
Կուբոն ամառային տրանսֆերային պատուհանում մերսիսայդցիների կազմն ուժեղացնելու առաջնահերթ տարբերակներից մեկն է։ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 60 մլն եվրո․ հենց այդ գումարն է նշված նրա պայմանագրում՝ որպես տրանսֆերի փոխհատուցման կետ։
Տակեի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։