«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է փոխարինել թիմի լավագույն ռմբարկու Էրլինգ Հոլանդին և հարձակվողական ոճի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ժամանակ (1:1, 11մ.՝ 3:4):
«Քևինն իրեն լավ է զգում, Էրլինգի հետ կապված դեռ կհասկանանք: Էրլինգը անհարմարություն զգաց, մկանային խնդիր, ուստի նա փոխարինում խնդրեց: Իր հերթին Քևինը ցավ էր զգում ազդրի հատվածում և շատ հոգնած էր: Այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում, նորմալ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ջո Բրեյը։
Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը փոխարինվել է Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման 91-րդ րոպեին։ Դե Բրույնեն հանդիպման 112-րդ րոպեին է փոխարինվել:
Վաղը՝ ապրիլի 20-ին, Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Չելսիի» հետ։