«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։ Երկու հանդիպումների արդյունքում՝ մերսիսայդյան ակումբը պարտվեց 1։3 հաշվով և դուրս մնաց պայքարից։
«Պարզ էր, որ մենք մեզ համար մեծ խնդիրներ ենք ստեղծել։ Իսկապես դժվար էր։ Խաղն ինձ շատ դուր եկավ, տղաները մեծ ցանկություն ու եռանդ դրսևորեցին։ Նրանք ուղղակի անհավանական են։
Մենք հաղթեցինք։ Սա հենց այն արձագանքն է, որը մենք ուզում էինք ցույց տալ։ Դժվար էր, և մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Բայց «Ատալանտան» արժանի է հաջորդ փուլ դուրս գալուն։ Մենք դուրս մնացինք, բայց ես գոհ եմ խաղից։ Մենք ցանկանում էինք մեկնել Դուբլին, բայց դա այլևս տեղի չի ունենա»,- Կլոպի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։