Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալել էր «Բայերին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ 13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լոնդոնյան թիմի հարձակվող Մայքլ Անտոնիոն։ Հանդիպման վերջնամասում «Բայերը» փրկվեց պարտությունից՝ Ժերեմի Ֆրիմպոնգի խփած գոլի շնորհիվ։
Գերմանիայի նորընծա չեմպիոնը դիմակայությունում հաղթեց ընդհանուր՝ 3։1 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։
«Բայերն» այս մրցաշրջանում անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 44-ի։