«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է «զինագործների»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին։
Հիշեցնենք, որ «Արսենալը» 1/4 եզրափակչի պատասխան խաղում պարտվել է Մյունխենի «Բավարիային» (0:1):
«Սա «Արսենալ» ֆուտբոլային ակումբն է՝ աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը։ Ես ցավ եմ ապրում։ Մենք հիասթափված ենք, բայց երիտասարդ թիմ ունենք։ Պետք է ամուր կանգնենք, առջևում հանդիպում է «Վուլվերհեմփթոնի» հետ, որտեղ պետք է արձագանք ցույց տանք»,- Ռայսի խոսքերը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):