«Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնը խոսել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Ատալանտայի» հետ կայանալիք պատասխան խաղի մասին։
«Մենք չենք կարող այնպիսի սխալ թույլ տալ, որը կվատթարացնի իրավիճակը։ Իհարկե, տանը 0-3 հաշվով պարտվելը այն չէ, ինչ մենք՝ «Լիվերպուլի» խաղացողներս, ստիպված ենք ընդունել: Մենք պետք է ավելի լավ խաղանք։ Մենք չպետք է գոլ բաց թողնենք և օգտվենք մեր ունեցած հնարավորություններից։ Եվ ես սա ասում եմ, քանի որ գիտեմ, որ պահեր կլինեն: Ես վստահում եմ մեր հարձակվողներին և պաշտպաններին, գիտեմ, որ մենք որակյալ թիմ ունենք»,- Ալիսոնի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։