«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է Յուրգեն Կլոպի թիմի վերջին անհաջողությունների մասին։
«Լիվերպուլը» շատ է ստեղծագործում, բայց վերջին խաղերում քիչ գոլեր է խփում: Եվ սա այնքան էլ լավ չէ: Սա նրանց համար այժմ հսկայական խնդիր է։ Դեռ ժամանակ կա ամեն ինչ շտկելու և հետ գնալու համար, բայց այստեղ շատ բան կախված կլինի խաղացողների բնավորությունից։ Ամեն դեպքում, պահերի օգտագործումը պետք է ավելի լավ լինի, եթե «Լիվերպուլը» ցանկանում է վերադառնալ տիտղոսային մրցավազքին»,- Կարագերի խոսքը մեջբերում է բրիտանական Liverpool Echo առցանց հրատարակությունը։
Այսօրվա դրությամբ «Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ ԱՊԼ 33-րդ տուրի խաղում մերսիսայդցիները սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվել են «Քրիսթալ Փելասին»։