«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն չի կարծում, որ հարձակվող Հարի Քեյնն ամռանը տեղափոխվել է «Բավարիա» միայն գավաթների համար։
«Նա շատ պարզ էր, երբ ասում էր, որ ցանկանում է նոր մարտահրավեր ընդունել և իրեն փորձել մեկ այլ առաջնությունում: Նա երկար ժամանակ նույն թիմում էր։ Եկավ ժամանակը, երբ նա պետք է որոշում կայացներ՝ լինել թիմային մարդ, թե տեղափոխվել նոր վայր։ Չեմ կարծում, որ Քեյնը վստահ էր, որ «Տոտենհեմում» ոչ մի գավաթ չի նվաճի», — Պոստեկոգլուի խոսքն է մեջբերել Goal.com-ը։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամառ՝ «Տոտենհեմից»: Այս մրցաշրջանում 30-ամյա անգլիացին գերմանական թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 39 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: