«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք այս մրցաշրջանի «Ռեալն» ավելի ուժեղ թիմ է, քան նախորդ մրցաշրջանինը։
«Չէի ասի, որ համաձայն չեմ դրա հետ: Բայց անցյալ տարի Բենզեմայի ու Մոդրիչի հետ նրանք հիանալի թիմ ունեին: Այնուամենայնիվ, «Ռեալը» միշտ լավ թիմ ունի։ Այդպիսին են իմ զգացողությունները։
Ես գիտեմ, որ մարդիկ ինձ չեն հավատում, երբ ես դրականորեն եմ խոսում «Ռեալի» մասին։ Մադրիդում կկատակեն և կկարծեն, որ ես ծաղրում եմ, բայց դա ճիշտ չէ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։