Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել երրորդ լոնդոնյան ակումբն իր կարիերայում, հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ Ժոզեն պատրաստ է ստանձնել «Վեսթ Հեմի» ղեկը։
Նշվում է, որ պորտուգալացին արդեն քննարկել է դա ակումբի ղեկավարների հետ։ «Վեսթ Հեմը» ցանկանում է փոխարինել Դևիդ Մոյեսին․ շոտլանդացու պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամառ։
Մոուրինյուն նախկինում մարզել է «Տոտենհեմը» և «Չելսին», ինչպես նաև անգլիական ևս մեկ ակումբ՝ ՄՅՈՒ-ն։