«Արսենալի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսն ասել է, որ իր թիմը դեռ հնարավորություն ունի հաղթելու ԱՊԼ-ն այս մրցաշրջանում․
«Պրեմիեր լիգան լի է անակնկալներով։ Ամեն ինչ կարող է պատահել: Բայց մենք լավատես ենք։
Առաջատարից տարբերությունն ընդամենը երկու միավոր է։ Մենք վստահ ենք, որ թիմը կարող է լուծել այս խնդիրը»,- Ռայսի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը։
«Արսենալն» այս պահին ունի 71 միավոր։ Առաջատար «Մանչեսթեր Սիթիից» տարբերությունը երկու միավոր է: