«Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստ հնարավոր է լքի թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին, Ռաֆայել Վարանը չի մտնում «Յունայթեդի» հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մեջ։
Բացի այդ, Հարի Մագուայերն ամռանը ևս կարող է հեռանալ ակումբից։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի բաց թողնել 31-ամյա Մագուայերին:
Ինչ վերաբերում է պաշտպանությունն ուժեղացնելու համար տրանսֆերներին, ապա մանկունյանցիների ցուցակում կան բազմաթիվ անուններ, մասնավորապես՝ Գլեյսոն Բրեմերը, Անտոնիո Սիլվան և Գոնսալո Ինասիոն։