«Նյուքասլը» ցանկանում է իր կազմում պահել պաշտպան Կիրան Տրիպիեին, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Football Insider-ին։
Աղբյուրը հայտնում է, որ «կաչաղակները» պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել 33-ամյա ֆուտբոլիստին:
Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի կեսերը: Եթե պայմանագիրը չերկարաձգվի, ապա «Նյուքասլը» կփորձի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը գալիք ամառ, որպեսզի մեկ տարի անց նրան անվճար չկորցնի:
2023/2024 մրցաշրջանում Կիրան Տրիպյեն անցկացրել է 36 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և տասնմեկ գոլային փոխանցման հեղինակ։