«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լիլի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։
«Բարդ հանդիպում էր, շատ բարդ: Մենք գիտեինք, որ դժվար է լինելու և փորձեցինք օգտվել առավելություններից: Մենք մի շարք լավ պահեր ստեղծեցինք, բայց մի քանի հնարավորություն բաց թողեցինք։ Խաղը շատ համառ ստացվեց»,- Էմերիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա Ֆրանսիայում ՝ ապրիլի 18-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։45-ին։