«Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ասթոն Վիլլայից» կրած պարտության (1:2) մասին։
«Մենք հնարավորություններ ստեղծեցինք ավելի լավ արդյունքների հասնելու համար։ Մենք պարտվեցինք, բայց ես գոհ եմ տղաներից: Նրանք խիզախ խաղացին։ Դժվար հանդիպում էր, «Ասթոն Վիլլան» ունի հիանալի խաղացողներ, հիանալի մարզիչ և մեծ փորձ, այնպես որ նրանք ունեն որոշակի առավելություն, բայց մենք պետք է շարունակենք հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա Ֆրանսիայում ՝ ապրիլի 18-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։45-ին։