Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շվեյցարական «Սիոնն» առաջարկել էր ֆուտբոլիստներին՝ կրճատել աշխատավարձերը: Պատճառը՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացող ֆինանսական կորուստներն են:
Առաջարկի հետ չէր համաձայնել Դումբիան, իսկ ակումբը խզել էր պայմանագիրը խաղացողի հետ:
Ինչպես հայտնում է նիգերիացու գործակալը, իր հաճախորդը ՌՊԼ վերադառնալու ցանկություն ունի:
Դումբիան 2010-2015 թթ-ին հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում: 32-ամյա հարձակվողը խաղացել է նաև «ժիրոնայում», «Նյուքասլում», «Ռոմայում», «Բազելում» ու «Սպորտինգում»: